Շուռնուխում անգամ բուժկետ չկա, Որոտանն էլ ջրի խնդիր ունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գտնվում էր Սյունիքի մարզի առաջնագծում: Նա եղել է Որոտանում, Շուռնուխում, Խոտ եւ մի շարք այլ համայնքներում:
Պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ այդ օրը խիստ խորհրդանշական էր, եւ իր համար խիստ կարեւոր էր, որ հենց այդ օրը նա լինի Սյունիքում, քանի որ Սյունիքը դարձել է քաղաքացիների իրավունքների ոտնահարման ամենաշատ դեպքեր արձանագրած մարզը: Ընդ որում՝ այդ ոտնահարման դեպքերի մեծ մասն իրականացվում է ադրբեջանցիների կողմից, ու Հայաստանը մինչեւ հիմա չի կարողանում դուրս գալ այս իրավիճակից եւ համարժեք պատասխան տալ:
Թագուհի Թովմասյանը բարձրաձայնեց նաեւ անվտանգության գոտու խնդիրը, որն անհրաժեշտ է գյուղի մեջ, որպեսզի գյուղացին ուղիղ չշփվի ադրբեջանական զինուժի հետ, ու տեսադաշտում նրանք չլինեն.
«Պետք է խելամիտ եւ անվտանգության գոտի ստեղծվի հրատապ, որպեսզի գյուղացիների հոգեբանական եւ ֆիզիկական ճնշման դեպքերը բացառվեն»:
Թագուհի Թովմասյանի խոսքով՝ Շուռնուխում անգամ բուժկետ չկա, իսկ բուժարանի տարածքում տունը կորցրած գյուղապետն է ապրում, բուժսպասարկում իրականացնում է բուժքույրը տնային պայմաններում։ Բացի այս, պատգամավորը ներկայացրեց նաեւ, որ դասապրոցեսն ապահովելու համար ուսուցիչները ստիպված են «Ուրալ» մեքենայով օրական երկու անգամ գնալ Գորիս, գալ, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում։ Բացի այս, Թովմասյանն արձանագրեց նաեւ, որ Որոտանում մարդիկ ջրի, գազի խնդիր ունեն: Ջրի խնդիր ունի նաեւ Շուռնուխը:
Բացի այս, պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ այլընտրանքային ճանապարհը մշտադիտարկվում է ադրբեջանցիների կողմից, այն անվտանգ չէ, անանցանելի է ցածր ավտոմեքենաների համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում կալանավորվել է ատամնաբույժին դանակահարած հայ պրոդյուսերը
Մոսկվայի Բաբուշկինյան դատարանը վճռել է մինչ 2022-ի փետրվարի 13-ը կալանքի տակ պահել պրոդյուսեր Մուրադ Հովհաննիս...
Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ չեմ հանդիպել, անգամ պատահաբար. Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև. "Սիրելի երևանցիներ,...
ՀՀ վերադարձած գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Sputnik Արմենիայի&nb...
Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողները ՌԴ միջնորդությամբ վերադարձվել են ադրբեջանական կողմին. ՀՀ ՊՆ
Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջան...