«Այսօր կրկին tet a tet խոսելու են Փաշինյանն ու Ալիևը». ինչ է պետք սպասել՝ ըստ Նաիրա Զոհրաբյանի
Ի՞նչ սպասել կամ չսպասել Բրյուսելից. Այսօր Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման հերթական ռաունդն է։ Հանդիպումը նախաձեռնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արևելյան գործընկերությունն» այն հարթակն է, որին լիիրավ մասնակցություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը և այս հարթակի օրակարգը թույլ տալիս է քննարկել հարցերի եւ մարտահրավերների լայն շրջանակ՝ անվտանգայինից մինչեւ մարդու իրավունքներ։ Ջո Բայդենի դեմոկրատական «տուսովկային» Նիկոլ Փաշինյանը որևէ բառ չարտաբերեց ագրեսոր Ադրբեջանի, ռազմագերիների, Հայաստանի ինքնիշխանության դեմ ադրբեջանական գրոհների մասին՝ չնայած խոստացել էր, և հաշվի առնելով բայդենյան նախաձեռնության ձևաչափը՝ միանգամայն տրամաբանական կլիներ։
Բայդենյան ժողովի միակ «նստվածքը» հերթական անգամ Ռուսաստանի նյարդերի վրա ազդելը եղավ, եթե, իհարկե, հենց դա չէր սույն «տուսովկային» մասնակցելու իրական մեսիջը։
Այսօր կրկին tet a tet խոսելու են Փաշինյանն ու Ալիևը։ Եւ այսօր, պատերազմի կապիտուլյացիոն հայտարարությունից մեկ տարի անց, այդ հայտարարության կարևորագույն կետերից մեկը մնում է չկատարված՝ ռազմագերիների վերադարձը։
Չնայած ամիսներ առաջ «чуть ли не» ազգային հերոսի կոչման հավակնող ռազմագերիները, ում տրապի տակից բուկետով դիմավորում էր փոխվարչապետը, սահուն տրանսֆորմացվեցին դասալիքների, ինչը, բնականաբար, պիտի քննվի, այդուհանդերձ, այսօր կա ևս մեկ հնարավորություն՝ խոսելու Ադրբեջանի ագրեսիայից, Հայաստանի ինքնիշխան տարածքում մայիսից12-ից ադրբեջանական նախրի կոնստանտ ներկայությունից, արցախյան խնդրի կարգավորման և Արցախի կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացի շարունակությունից ու այն ռազմական հանցագործություններից, որ 44-օրյա պատերազմում կատարել է Ադրբեջանը։
Ի դեպ, ես գրեթե վստահ եմ, որ այս հանդիպումից հետո որոշակի թվով ռազմագերիներ վերադառնալու են տուն ու դա, կարծում եմ, Պուտին-Շառլ Միշել դիալոգի հետևանք է լինելու՝ Սոչիի և Բրյուսելի հանդիպումներում որոշակի պարիտետ պահելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...