Արմեն Չարչյանի գործով այսօր արտահերթ նիստ է հրավիրվել

«Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով այսօր արտահերթ նիստ է հրավիրվել։

Արմեն Չարչյանի փաստաբան Էրկ Ալեքսանյանը հայտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Միսակյանը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա արտահերթ դատական նիստ է նշանակել ժամը 14:00-ին:

Հիշեցնենք՝ երեկ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը «Հայաստան» խմբակցության դիմումի հիման վրա` պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ։

«Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։ Մեր գործընկերներներին խայտառակ ապօրինի կերպով այսքան ամիս պահեցին կալանքի տակ, իսկ հիմա անհապաղ ազատ են արձակելու: Բարձր դատարանը այս անգամ ապահովեց սահմանադրական արդարադատություն», - գրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 

Քաղաքականություն