Քաղաքականություն

Մինչ այս պահը, որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Փաշինյանին. ցանկ

Մինչ այս պահը, որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Փաշինյանին. ցանկ

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս պահի դրությամբ շնորհավորանքներ են հղել մի շարք երկրների և միջազգային կառույցների ղեկավարներ ու պաշտոնյաներ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:


ՀՀ վարչապետին շնորհավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։


Շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։


Ցանկում են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, Արտաքին հարաբերությունների եվրոպական հանձնաժողովի համանախագահ Կարլ Բիլդտը, Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ Ալ-Զաիդին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը, Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենը, ինչպես նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։


Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն, Ավստրիայի դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերը, Իսպանիայի Կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։


Իրենց շնորհավորանքներն են հղել նաև Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը, Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադնևը, Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը, Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, Ավստրիայի արտգործնախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին և Ալբանիայի ԱԳՆ-ն։


Շնորհավորողների թվում են ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամադ բեն Զայեդ Ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը, ինչպես նաև ԱՄԷ փոխնախագահ, փոխվարչապետ և նախագահական դատարանի նախագահ շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250