Ես իրավունք ունեմ քո վրա գոռալու, էդ իրավունքը դուք ենք ինձ տվել. գերեվարված զինծառայողի ծնողը՝ Արսենյանին
«Ի՞նչ իրավունքով է այդ արտահայտությունը հնչեցրել, որ քննություն չի իրականացել, դուք գիտե՞ք ինչ է կատարվում պոստերում՝ զենք կա՞, ուտելիք կա-չկա՞..»,- ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի վրա բղավելով հարցրեց անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը, ով բողոքի ակցիա է իրականացնում ԱԺ շենքի մոտ: Արձագանքելով ծնողին, Արսենյանը հարցրեց, թե քաղաքացին ինչու է գոռում իր վրա: «Ես իրավունք ունեմ քո վրա գոռալու, էդ իրավունքը դուք ենք ինձ տվել: Իմ էրեխուն հատուկ եք գերի տվել, կարա՞ս իմ էրեխու պատասխանը տաս»,-ասաց զինծառայողի հայրը: Հիշեցնենք՝ պատերազմում գերի ընկած և անհետ կորած զինծառայողների ծնողները վաղ առավոտից հավաքվել են ԱԺ-ի մոտ, փակել Դեմիրճյան փողոցի մուտքը և պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: |
Նմանատիպ հոդվածներ
Կուտակումներ՝ Երևանի կանգառներում. երթուղայինների վարորդնեը բոյկոտում են
Պահանջում ենք միայն քաղաքապետ Հայկ Մարությանին: Այսօր առավոտից Երեւանի ավտոբուսների մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են ի...
«Ալեն չլինի՝ սև շուն բալաք թուլեն լինի». Գուրգեն Արսենյանի խոսքից Արսեն Ղուկասյանը վրդովվեց
«ՀՀ պետական ոչ մի պաշտոնյա ոչ մի պարագայում և իրավիճակում չի կարող հրաժարվել մեր ռազմագերիների, մեր գերիների վերադարձի հ...
Սադրանք՝ հայկական դիրքերի ուղղությամբ․ ադրբեջանական կողմը զոհ ունի․ Infoteka24
Սահմանամերձ Կութ գյուղի մեր աղբյուրները հայտնում են, որ գիշերը ժամը 12-ի սահմաններում ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ...
ՊՆ-ն նոր վարժական հավաքներ կանցկացնի. հայտնի են օրերն ու մանրամասները
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է վարժական հավաքներ անցկացնել:ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաջորդ տարվա հուն...