«Բառերդ չափավորի». վեճ՝ անհետ կորածի հարազատւ և Հովիկ Աղազարյանի միջև
Պարոն Ազարյան, մեկ-մեկ բարեւ էլ տուր, թե՞ դրան էլ արժանի չենք. Մեկը ձեզ այնքան հարց ունեմ տալու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ մուտքի մոտ անհետ կորածների եւ զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ դիմելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ասաց անհետ կորածի հարազատներից Արսեն Ղուկասյանը:
Հովիկ Աղազարյանը, որ արդեն ներս էր մտնում, վերադարձավ եւ ասաց. «Ես բարեւեցի, դու զբաղված էիր: Ահաասարսուռ տեսք ես ընդունել, որ վախենա՞նք: Հարց ունես, տուր, պատասխանը կստանաս»:
Ղուկասյանն էլ արձագանքեց. «Ի՞նչ պատասխան ունեք մեզ տալու: Տնաշեններ, ոնց որ թուրքի համար ծառա լինեք»:
«Բառերդ չափավորի»,-ասաց պտգամավորը, եւ ստացավ պատասխան., «Չափավորում եմ, ինչ ասել ես, էդ եմ ասում: Քոե ասածն եմ քո դեմն ասում»:
Հիշեցնենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք նախօրեին բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության մոտ, նաեւ փակել էին Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող եւ կառավարության շենքին հարող հատվածը, այսօր առավոտից Ազգային ժողովի շենքի մոտ են եւ շարունակում են իրենց բողոքի ակցիան:
Նմանատիպ հոդվածներ
Կուտակումներ՝ Երևանի կանգառներում. երթուղայինների վարորդնեը բոյկոտում են
Պահանջում ենք միայն քաղաքապետ Հայկ Մարությանին: Այսօր առավոտից Երեւանի ավտոբուսների մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են ի...
«Ալեն չլինի՝ սև շուն բալաք թուլեն լինի». Գուրգեն Արսենյանի խոսքից Արսեն Ղուկասյանը վրդովվեց
«ՀՀ պետական ոչ մի պաշտոնյա ոչ մի պարագայում և իրավիճակում չի կարող հրաժարվել մեր ռազմագերիների, մեր գերիների վերադարձի հ...
Սադրանք՝ հայկական դիրքերի ուղղությամբ․ ադրբեջանական կողմը զոհ ունի․ Infoteka24
Սահմանամերձ Կութ գյուղի մեր աղբյուրները հայտնում են, որ գիշերը ժամը 12-ի սահմաններում ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ...
ՊՆ-ն նոր վարժական հավաքներ կանցկացնի. հայտնի են օրերն ու մանրամասները
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է վարժական հավաքներ անցկացնել:ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաջորդ տարվա հուն...