Գերմանիայում չպատվաստված մարդկանց կթույլատրվի հանդիպել միայն իրենց ընտանիքի անդամների հետ. ԶԼՄ

Գերմանիան խիստ սահմանափակումներ կմտցնի չպատվաստված քաղաքացիների նկատմամբ: Մասնավորապես, արգելվելու է չպատվաստված կամ չապաքինված քաղաքացիների մուտքը ոչ պարենային ապրանքների խանութներ, կինոթատրոններ և ռեստորաններ։ Այս մասին գրում է Говорит Москва-ն:
 

Բացի այդ, ըստ մամուլի հրապարակումների, Գերմանիայի իշխանությունները շփման սահմանափակումներ կմտցնեն չպատվաստված մարդկանց համար, որոնց կթույլատրվի հանդիպել միայն իրենց ընտանիքի անդամների հետ։
 

Բունդեսթագը պատրաստվում է քննարկել նաև երկրի բացարձակապես բոլոր բնակիչների համար պարտադիր պատվաստումների ներդրման հարցը։

Նման միջոցի մասին ավելի վաղ հայտարարել էր հարեւան Ավստրիան, կանոնը ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա փետրվարից։ Հրաժարվելու դեպքում տուգանքը կկազմի մի քանի հազար եվրո։

Քաղաքականություն