ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օմիկրոնի շտամ․ ՌԴ-ում ստուգում են Հարավային Աֆրիկայից ժամանած զբոսաշրջիկներին
Թռիչքների դադարեցման պատճառով Հարավային Աֆրիկայում մնացած ռուսները ժամանել են Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայան։ Ռուսական լրատվականների տարածած տեսանյութերում երևում է, թե մարդիկ հերթի մեջ ինչպես են սպասում իրենց թեստավորմանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հարավային Աֆրիկայում է մնացել առնվազն 500 ռուս զբոսաշրջիկ։
Հատկանշական է, որ Հարավային Աֆրիկայում COVID-19-ի դեպքերը կտրուկ աճում են օմիկրոն շտամի հայտնվելուց հետո: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, շտամը շուտով կարող է գերիշխող դառնալ երկրում:
Աճման տեմպերը մտահոգիչ են»,- ասում է դոկտոր Միշել Գրումը Հարավային Աֆրիկայի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտից (NICD):
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ վերջին շաբաթվա ընթացքում աֆրիկյան տարածաշրջանում վիրուսով վարակման նոր շաբաթական դեպքերի թիվն աճել է 93%-ով։
Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է գրանցվել ԱՄԷ-ում և Հարավային Կորեայում, որտեղ հայտնաբերվել են նաև օմիկրոն վարակի դեպքեր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիսա Մելքոնյանը ծառայում է ամենաբարձր և ամենացուրտ դիրքերից մեկում, եղբայրը պատերազմում է զոհվել
Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում արել․ «Ալի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 400 կգ-ից ավելի քաշ ունեցող Սվարովսկու բյուրեղներով աստղ․ Նյու Յորքում տոնածառ է տեղադրվել
Չնայած տեղեկություններին, որ ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակվելու դեպք, Նյու Յորքում հազարավոր մար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու կարևոր հանդիպուման ժամանակ էլ լույսերը մարեցին
Նրանք այս զուգադիպության մեջ գաղտնի իմաստ են տեսնում։ Ռուսական լրատվականներն այսպես են վերնագրում մեկ օրում երկու կարևոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տողից դուրս գալուց միայն որդուս կոստյումն ու նկարներն եմ վերցրել․ զոհվածի հայր․ Mediahub
Հադրութի Տող գյուղի բնակիչ Ժորա Սահակյանը 15 ամսվա ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Նրանց զորախու...