ՌԴ-ում կանխվել է Ուկրաինայի գործակալների` ռազմավարական օբյեկտների վերաբերյալ տվյալների հավաքագրման փորձը
Ռուսաստանի երեք շրջաններում կանխվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից դիվերսիոն-հետախուզական գործունեությունը։ Այս մասին հատնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով երկրի Դաշնային անվտանգության ծառայությանը։
Ըստ ստացված տվյալների՝ ձերբակալվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների երեք գործակալ։ Նրանցից երկուսը հայր և որդի են, ովքեր ռազմավարական օբյեկտների վերաբերյալ տվյալներ են հավաքագրել և մի երիտասարդ, որը ահաբեկչություն էր պլանավորում:
Ձերբակալված ուկրաինացի գործակալներն ընդունել են մեղքը։
Ուկրաինացի դիվերսանտները ծրագրում էին պայթեցնել Սևծովյան նավատորմի ռադիոկենտրոնի կայմը, Ղրիմի հեռուստաաշտարակը և բջջային, գազատուրբինային էլեկտրակայանը, ասված է հաղորդագրության մեջ: Ձերբակալվածներից մեկը ծրագրել էր պայթեցնել 1,5 կգ տրոտիլով երկու ինքնաշեն ռումբ։






























