Հասարակություն

Պարզ չէ, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի. Փաշինյանը՝ «օմիկրոն» շտամի մասին

Պարզ չէ, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի. Փաշինյանը՝ «օմիկրոն» շտամի մասին

Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված ունենք դրության որոշակի մեղմացում, բայց սա որևէ բան չի նշանակում, քանի որ նոր շտամ է հայտնաբերվել։ Կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օմիկրոն շտամը դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել, բայց դեռ հստակ չէ, թե այս շտամն ինչ ազդեցություններ կարող է ունենալ և վարակվածներն ինչ ծանրությամբ կտանեն հիվանդությունը։ Պարզ չէ նաև, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի, հետևաբար առաջիկայում չպետք է թուլացնենք մեր զգոնությունը մինչև նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ պատվաստման գործընթացի հետ կապված արդեն շոշափելի թիվ ունենք։ Երկրորդ դեղաչափը ստացած քաղաքացիների թիվն արդեն մոտենում է 500 հազարին։ Նրա խոսքով ոչ աշխատանքային օրերից բացի օրական հաջողվում է 20 հազարից ավել պատվաստում իրականացնել։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ եթե անգամ նոր շտամի հայտնաբերման պատճառով պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի, միևնույն է հիվանդության ծանր ընթացքով և մահվան դեպքերի առումով նախարարի խոսքով պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ և միակ միջոցը՝ հիվանդության դեմ պայքարելու։

«Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անգամ պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազման դեպքում, միևնույն է, դրանք փրկում են մարդկանց կյանքը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250