Խաչատուր Սուքիասյանի եղբայրը երկրորդ անգամ գրավի դիմաց ազատ արձակվեց. որքան գրավ է կիրառվել
Իշխանական պատգամավոր-գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը երկրորդ անգամ գրավ կիրառվեց ու 55 մլն դրամի չափով գրավի դիմաց կրկին ազատ արձակվեց։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Սուքիասյանի խափանման միջոցի հարցը քննության առարկա է դարձրել պաշտպանի դիմումի հիման վրա։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են դատարանից։
Նշենք, որ նախաքննության ընթացքում Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի կողմից փոփոխվել էր և կիրառվել գրավ՝ 50 մլն դրամի չափով։ Դատախազությունը բողոքարկել էր Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը, սակայն, մինչ բողոքի քննությունը, քրեական գործով նախաքննությունն ավարտվել էր և գործն ուղարկվել է դատարան։ Գործը՝ դատաքննության նախապատրաստելիս դատավոր Կարեն Ֆարխոյանը, ում վարույթում այժմ գտնվում է քրեական գործը, քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողել անփոփոխ։
Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշումից հետո Վերաքննիչ քրեական դատարանը քննել է դեռևս նախաքննության ընթացքում Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը և բավարարել այն՝ կայացնելով Սուքիասյանին կալանավորելու որոշում, Սուքիասյանը կալանավորվել է։ Փաստաբանը դիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Սուքիասյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման նպատակով նիստ հրավիրելու վերաբերյալ։ Արդյունքում՝ դատարանը քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և որոշել նրա նկատմամբ նորից որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 55 մլն դրամի չափով։ Մյուս երկուսի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ձյուն, ձնաբուք, տեղումներ. ինչ իրավիճակ է հանրապետությունում
Շիրակի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ձ...
ՀՐԱՏԱՊ. ԱՀ ՄԻՊ-ը հաստատեց` Արցախի գերեվարված բնակիչը սպանվել է
ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը, որն այսօր էր գերեվարվել ադրբեջանական զինծառայողների կողմից, սպանվե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանում բնակվող թվիթերյան օգտատերը Շուշի գրությամբ հայկական ծագման եկեղեցու զանգ է հրապարակել
Թվիթերյան իր էջում Cavid the Self-Orientalist անվամբ գրանցված օգտատերը, ով, ինչպես նշված է, բնակվում է Ադրբեջանում, իր հ...
Սննդային թունավորումները` Երևանում. կա՞ կապ թունավորման դեպքերի միջև
Վերջին շրջանում շատ էին սննդային կետերում տարատեսակ և մասսայական թունավորումները: Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ սննդամթեր...