Հասարակություն

Իշխանությունը օրենսդրական փոփոխությամբ որոշել է լուծել Ղազինյանի առաջադրման հարցը. ի՞նչ է անելու ընդդիմությունը. ArmDaily

Իշխանությունը օրենսդրական փոփոխությամբ որոշել է լուծել Ղազինյանի առաջադրման հարցը. ի՞նչ է անելու ընդդիմությունը. ArmDaily

Ինչպես հայտնի է, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջարկում է Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություն անել, ըստ որի՝ եթե ընդդիմադիր խմբակցությունը հանձնաժողովի փոխնախագահի համար առաջադրել է իր թեկնածուին, ով չի ընտրվում մեկ անգամ, ապա պետք է առաջադրի այլ թեկնածու։ Ըստ առաջարկվող փոփոխության՝ եթե ընդդիմության երկրորդ թեկնածուն էլ չընտրվի ապա իշխանությունն է առաջադրում իր «պակաս անցանկալի» թեկնածուին։ Նախագծի նպատակը Արթուր Ղազինյանի՝ արդեն 14-րդ անգամ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ չընտրվելու հարցը լուծելն է։ Ինչպես հայտնի է՝ Ղազինյանի թեկնածությունը անընդունելի է իշխող քաղաքական մեծամասնության համար, իսկ խորհրդարանական ընդդիմությունն էլ անդրդվելի է, չի պատրաստվում փոխել իր թեկնածուին։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ իրենք չունեն ցանկալի թեկնածուներ, բայց ունեն պակաս անցանկալի թեկնածուներ։

 

ArmDaily.am-ը կապ հաստատեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ՝ պարզելու, թե ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը։

«Այդ մասին նրանք վաղուց էին հայտարարել, սա արդեն սովորական աշխատաձև է ցանկացած օրենք, օրենքի կետ, որոնք խանգարում են այս իշխանությանը անօրինականություններ գործել, նրանք շատ արագ փոփոխում են օրենքները, դրանց բազմաթիվ օրինակներ կան»,- նշել է Գեղամ Մանուկյանը։

 

Հարցին, թե ինչ է անելու ընդդիմությունը, եթե օրենքում փոփոխություն արվի՝ Մանուկյանը պատասխանեց. «Հարց է, թե իրենք ինչ են պատրաստվում  անել, օրենքը կփոխեն հետո կերևա՝ ինչ են պատրաստվում անել»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250