ԱՄՆ-ն` Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության մասին
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը: Այս մասին դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպմանն ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Մենք հորդորում ենք նրանց (խմբ. – Հայաստանին և Ադրբեջանին) առաջընթաց գրանցել մարդասիրական, այդ թվում և գերիների, ականազերծման, անհետ կորածների հարցերում, հետաքննելով մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումները՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին: Ես հուսով եմ, որ մենք կարող են բոլորս, այդ թվում և Ռուսաստանը, աշխատել միասին, որպեսզի առաջընթացը շարունակական լինի»,- ասել է Բլինկենը:
Անդրադառնալով դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերին՝ ԱՄՆ պետքարտուղարը նշել է. «Մենք կոչ ենք անում կողմերին լուծելու կարևոր այնպիսի հարցեր, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը, և շարունակել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո աշխատանքը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ լուծման»:
Շվեդիայում տեղի ունեցող ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը չի բացառել Ստոկհոլմում Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Բաքվից հայտարարություն են տարածել ուղղված Երևանին
Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման մասին: «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փո...
«Ազատագրական շարժում»-ը հայտարարություն է տարածել
«Ազատագրական շարժում»-ը հայտարարություն է տարածել. «Ազատագրական շարժում»-ը շարունակելու է հայտարարված նպատակների իր...
Ինչ կանի ՆԱՏՕ-ն, եթե Մոսկվան «ներխուժի» Ուկրաինա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, պատասխանելով հարցին ՌԴ-ի՝ Ուկրաինա հնարավոր «ռազմական ներխուժման» մասին հարցի...