Հղիները ռիսկի խմբում են. ԱՆ հայտարարությունը

Վերջին ամիսներին COVID-19-ի դեպքերի ընդհանուր աճով պայմանավորված՝ կտրուկ ավելացել են COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ հաղորդումները հղիության ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

 

Հղիները գտնվում են COVID-19 հիվանդության ծանր ընթացքի զարգացման, ինչպես նաև հղիության բարդությունների առաջացման ռիսկի խմբում։ Մեծանում է նաև վաղաժամ ծննդաբերության ռիսկը։

«Պատվաստվե՛ք և քայլե՛ր ձեռնարկեք COVID-19-ից պաշտպանվելու համար»,-ասված է նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ։

Քաղաքականություն