Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցին ականի վրա պայթելուց հետո փորձում է լքել տարածքը

Ադրբեջան Պոստֆակտում տելեգրամի ալիքը տեսանյութ է հրապարակել՝ երեկ Ջրականում տեղի ունեցած պայթյունից։  Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Ջրականում (Ջաբրայիլ)…

Ադրբեջան Պոստֆակտում տելեգրամի ալիքը տեսանյութ է հրապարակել՝ երեկ Ջրականում տեղի ունեցած պայթյունից։ 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Ջրականում (Ջաբրայիլ) ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Ըստ հաղորդագրության` Նաթիգ Մամեդովը շինարարական աշխատանքների ժամանակ է պայթել ականի վրա։ Նրա ոտքն անդամահատել են։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

 

Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել ադրբեջանական վերահսկողությանն անցած Վարանդայում (Ֆիզուլի)։ Դեպքը տեղի է ունեցել տվյալ տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ. ականի պայթյունից հետո զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250