ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հնդիկ գործարարը կնոջ համար կառուցել է Թաջ Մահալի կրկնօրինակը

52-ամյա հնդիկ գործարարը կառուցել է խորհրդանշական Թաջ Մահալի փոքրացված կրկնօրինակը նվեր է արել իր 27 տարվա կնոջ համար:

Անանդ Պրակաշ Չուկսին իր «սիրո հուշարձանը» կառուցել է Հնդկաստանի կենտրոնական Մադհյա Պրադեշ նահանգի Բուրհանպուր քաղաքում։

«Դա նվեր էր կնոջս, բայց նաև քաղաքի և նրա մարդկանց համար», - ասաց պարոն Չուկսին BBC-ին:

 

Նա ասաց, որ տան կառուցումն արժեցել է մոտ 20 միլիոն ռուփի (199,000 ֆունտ, 260,000 դոլար):

Թաջ Մահալը 17-րդ դարի դամբարան է Ագրա քաղաքում։ Այն կառուցել է մուղալ կայսր Շահ Ջահանը՝ ի հիշատակ իր թագուհի Մումթազի, ով մահացել է իրենց 14-րդ երեխային լույս աշխարհ բերելու ժամանակ։

Քաղաքականություն

Պատահարներ