Պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր մասնակցությունը ուխտերթին
Ինչ վերաբերում է նրան, թե որպես ով են մասնակցել ուխտերթին, մասնակցել են որպես Հայաստանի քաղաքացի, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, վարչության անդամ և որպես պաշտպանության նախարար։ Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հարգելի գործընկերներ, ես ուսադիրներ չեմ կրում, ես զինվորական չեմ, իմ քաղաքական գործունեությունը օրենքով ոչ միայն արգելված չի, թույլատրելի է, այլև խրախուսելի է: Հիմա եթե տարբեր հանգամանքներից ելնելով կամ մեր երկրի առաջ ծառացած խնդիրների բերումով ես քաղաքական գործունեությունից որոշակի գուցե նահանջել եմ, զբաղվում եմ իմ գործով այս պահին որպես պաշտպանության նախարար, բայց դա նույնպես քաղաքական գործունեության մաս է»,- ասել է Սուրեն Պապիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Պահեստազորի սպաները կարող են վերադառնալ զինվորական ծառայության․ Պապիկյան
Մենք ունեցել ենք մի շարք օրենսդրական փոփոխություններ, որով օրինակ կարևորներից եմ համարում պահեստազորից սպաների վերադարձը...
TRIPP-ը կիրականացվի Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ․ Միրզոյան
TRIPP-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածք նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում, ապագայում հստակեցվելիք տեղ...
Խանութի տերը մաքրում է ձյունը և ինձ ասում է, սրա համար փող պիտի տաք․ Ավինյան
Առաջնային ու երկրորդային ճանապարհներին գրեթե խնդիր չենք ունեցել ձնամաքրման հետ կապված, բայց վարչական շրջանների կատարած ա...
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթը սկսվել է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթը սկսվել է:Մասնակիցները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց շարժվում են...