«Այաչչոյի» նախկին նախագահը սպանվել է մոր հուղարկավորության ժամանակ
Ֆրանսիայի Կորսիկա կղզում սպանվել է քաղաքական գործիչ և «Այաչչո» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ալեն Օրսոնին։ Դեպքը տեղի է ունեցել նրա մոր հուղարկավորության արարողության ընթացքում՝ բազմաթիվ ներկաների ներկայությամբ։ Տեղեկատվությունը հայտնել է Le Parisien-ը։
Ըստ նախնական տվյալների՝ հարձակվողը կրակել է մեծ հեռավորությունից՝ օգտագործելով երկարափող հրազեն։ Հնչել են մի քանի կրակոցներ, որոնց հետևանքով 71-ամյա Օրսոնին մահացել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են փամփուշտների հետքեր, իսկ նրա մահը պաշտոնապես հաստատվել է կես ժամ անց։ Քննությունը վարում է ոստիկանության և ժանդարմերիայի համատեղ խումբը։

Ալեն Օրսոնին երկար տարիներ համարվել է կորսիկյան քաղաքական կյանքի ամենաքննարկվող գործիչներից մեկը։ Երիտասարդ տարիքում նա կապեր է ունեցել ծայրահեղ ազգայնական շրջանակների հետ, իսկ 1980 թվականին դատապարտվել է Փարիզում Իրանի դեսպանատան վրա զինված հարձակման համար՝ երկու տարի անցկացնելով բանտում։ Հետագայում նա ընդգրկվել է Կորսիկայի ազգային ազատագրական ճակատի ղեկավարության կազմում, ապա հիմնադրել է «Ինքնորոշման շարժում» կուսակցությունը։
1996 թվականին կորսիկյան ազգայնականների միջև ներքին բախումների ֆոնին Օրսոնին լքել է կղզին՝ բնակվելով ԱՄՆ-ում և Նիկարագուայում։ Հավելենք՝ Օրսոնին երկու անգամ գլխավորել է «Այաչչո» ֆուտբոլային ակումբը և եղել Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի խորհրդի անդամ։
Նմանատիպ հոդվածներ
Առանց Հայաստանի համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող․ Միրզոյան
TRIPP զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...