Գրենլանդիայի նկատմամբ ուժային քայլերը կունենան լուրջ հետևանքներ․ ՆԱՏՕ-ի վերջը կլինի․ սենատոր
ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի հնարավոր անեքսիան կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը և սրել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ մինչև անգամ ռազմական բախման։ Այս տեսակետը հայտնել է Կոնեկտիկուտ նահանգը ներկայացնող դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նման սցենարի դեպքում ՆԱՏՕ-ն պարտավոր կլինի պաշտպանել Գրենլանդիան, ինչն առաջացնում է հարց՝ արդյոք Միացյալ Նահանգները կարող է հայտնվել պատերազմի մեջ եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ։ Մերֆին ընդգծել է, որ Գրենլանդիայի նկատմամբ ուժային քայլերը կունենան լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ։
Հիշեցնենք՝ ԱՄՆ կոնգրեսական Ռենդի Ֆայնը ներկայացրել էր օրինագիծ, որը նախատեսում է Գրենլանդիայի անեքսիա և դրա համար ԱՄՆ նահանգի կարգավիճակի տրամադրում։ Նախաձեռնությունն արդեն իսկ առաջացրել է քննարկումներ ամերիկյան քաղաքական շրջանակներում։
Մերֆին նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ վերջինս, իր կարծիքով, կենտրոնացած է այնպիսի հարցերի վրա, որոնք անմիջական նշանակություն չունեն ԱՄՆ քաղաքացիների համար։
Նմանատիպ հոդվածներ
Առանց Հայաստանի համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող․ Միրզոյան
TRIPP զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ...
Սա կազմակերպված հանցագործություն էր․ «Մոսադի» գործակալները գտնվում են Իրանի փողոցներում․ դեսպան
Բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին Թեհրանի շուկայում՝ ազգային արժույթի տատանումների և Իրանի կառավարության կողմից...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...