Մարդուն կփոխպատվաստեն խոզի օրգաններ․ նոր նախագիծ Ռուսաստանում
Մինչև 2030 թվականը Ռուսաստանում կարող է ստեղծվել գենետիկորեն մոդիֆիկացված խոզ, որի օրգանները հարմար կլինեն մարդու փոխպատվաստման համար: Սա կլինի իր տեսակի մեջ առաջին նախագիծը երկրում և կօգնի լուծել դոնորական օրգանների կրիտիկական պակասի խնդիրը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին ասել է Նովոսիբիրսկում գործող M-Genomics ընկերության գործադիր տնօրեն և նախագծի ղեկավար Էդուարդ Չույկոն:
«Նման կենդանու ստեղծումը կարող է տևել երեքից չորս տարի։ Մենք այս ոլորտում հետ ենք մնում համաշխարհային առաջատարներից, բայց անհրաժեշտ ֆինանսավորման դեպքում կարող ենք արդյունքների հասնել՝ գտնելով օպտիմալ լուծում», - ասել է գիտնականը։
Գենետիկորեն մոդիֆիկացված խոզերը նախատեսվում է բուծել ստերիլ պայմաններում՝ անասնաբուժական և բժշկական մշտական հսկողության ներքո, ապահովելով փոխպատվաստման համար օրգանների իդեալական որակը: Առաջին տարում նախագիծը կարող է ապահովել մոտ 200 երիկամ մարդկանց վիրահատությունների համար: Այս վիրաբուժական միջամտությունները նախատեսվում է ներառել պարտադիր բժշկական ապահովագրության ծրագրում:
Նշվում է, որ հետագա փուլերում ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ ընդգրկելով սրտի, ենթաստամոքսային գեղձի և լյարդի փոխպատվաստման ուղղությունները։
Նմանատիպ հոդվածներ
Պնդումը՝ իբր ՀՀ-ում չկա ընտանիք, որից ՀԷՑ-ը չի գողացել, չի համապատասխանում իրականությանը. Հանրային հսկող
Հանրային հսկողը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների․«1) Ինչ վերաբերում է այն պնդմանը,...
Լարված իրավիճակ՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանայ...
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատգամը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի...
Բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել էր խցիկում
Հունվարի 12-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին-Զա...