Ուկրաինայի Գերագույն ռադան համաձայնեց Զելենսկու առաջարկին՝ ՍԲՈւ ղեկավարը կազատվի
Ուկրաինայի Գերագույն ռադայի համապատասխան հանձնաժողովը երկրորդ փորձով աջակցել է երկրի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկին պաշտոնից ազատելու առաջարկին։ Այս մասին հայտնել է ուկրաինացի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Նրա փոխանցմամբ՝ Ռադայի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովը վերանայել է նախորդ որոշումը և այս անգամ դրական եզրակացություն է տվել նախագահի ներկայացրած նախաձեռնությանը։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի Telegram ալիքում։
Հավելենք՝ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռադա էր ներկայացրել Մալյուկին պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշման նախագիծը, սակայն նույն հանձնաժողովը սկզբում չէր աջակցել այդ առաջարկին։
Նշենք, որ հանձնաժողովը պաշտոնապես հայտնել է՝ նախագահի առաջարկը ստացել է անհրաժեշտ աջակցությունը։ Հաջորդ փուլում հարցը պետք է քննարկվի և քվեարկվի Ուկրաինայի Գերագույն ռադայի լիագումար նիստում։
Նմանատիպ հոդվածներ
Առանց Հայաստանի համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող․ Միրզոյան
TRIPP զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ...
Սա կազմակերպված հանցագործություն էր․ «Մոսադի» գործակալները գտնվում են Իրանի փողոցներում․ դեսպան
Բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին Թեհրանի շուկայում՝ ազգային արժույթի տատանումների և Իրանի կառավարության կողմից...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...