ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 12-13-ը:
Բացահայտվել է 162 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է.
50 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 10 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, փաստաթուղթ կեղծելու,
- 5 դեպք՝ խարդախության,
- 4 դեպք՝ թմրանյութի իրացման։
- 3-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, զենքի, զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման,
- 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հարկեր և տուրքեր չվճարելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու։
Բացահայտվել է ավտոմեքենայի գողության, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, հրազենի ապօրինի շրջանառության, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու, դրանք ձևափոխելու կամ նորոգելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 20 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 8 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար․ 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նմանատիպ հոդվածներ
Պնդումը՝ իբր ՀՀ-ում չկա ընտանիք, որից ՀԷՑ-ը չի գողացել, չի համապատասխանում իրականությանը. Հանրային հսկող
Հանրային հսկողը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների․«1) Ինչ վերաբերում է այն պնդմանը,...
Լարված իրավիճակ՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանայ...
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատգամը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի...
Բուք, մերկասառույց․ ավտոճանապարհներ կան փակ
Հունվարի 12-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակ...