Վենսն ու Գաբբարդը ներգրավված չեն եղել Մադուրոյի ձերբակալման օպերացիային․ Bloomberg
ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբբարդը, ըստ Bloomberg գործակալության հրապարակման, ներգրավված չի եղել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման բազմամսյա օպերացիայի նախապատրաստման գործընթացում։
Գործակալությունը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հունվարի 1-ին Գաբբարդը սոցիալական X հարթակում հրապարակել էր լուսանկար, որտեղ նա հանգստանում օվկիանոսի ափին։ Ըստ նույն աղբյուրի՝ Մադուրոյի ձերբակալությունը տեղի է ունեցել հունվարի 3-ի գիշերը։ Այդ պահին Գաբբարդի գտնվելու վայրը պաշտոնապես չի հաղորդվել։ Նա, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, բացակայում էին Սպիտակ տան տարածած լուսանկարներից, որտեղ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը ուշադիր հետևում էին օպերացիային։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Գաբբարդը չի ներգրավվել Մադուրոյի ձերբակալման նախապատրաստական աշխատանքներն՝ Վենեսուելայի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ նախկինում արտահայտած իր դիրքորոշման պատճառով։ Սպիտակ տանը, ըստ հրապարակման, կասկածներ են ունեցել, որ նա կարող է չաջակցել նման գործողությանը։ Նշվում է, որ դեռ 2019 թվականին, լինելով Դեմոկրատական կուսակցության կոնգրեսական, Գաբբարդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է հեռու մնա Վենեսուելայից, իսկ 2025 թվականի դեկտեմբերին քննադատել էր ԱՄՆ-ին հակամարտությունների մեջ ներքաշողներին։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը գործակալությանը տված մեկնաբանությունում հերքել է այս տեղեկությունները։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես հայտարարել է, որ ոչ իրեն, ոչ Գաբարդին չեն հեռացրել Մադուրոյի ձերբակալման բազմամսյա օպերացիայի նախապատրաստումից։ Անանուն բարձրաստիճան հետախուզական աղբյուրը հավելել է, որ Գաբբարդը տրամադրել է որոշ տվյալներ, որոնք օգտակար են եղել առաքելության ընթացքում, սակայն դրանք կրել են վերլուծական, ոչ թե օպերատիվ բնույթ։
Նմանատիպ հոդվածներ
Առանց Հայաստանի համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող․ Միրզոյան
TRIPP զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...