Աշխատանքից ազատել եմ ՊՆ համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, որոնք ունեն զավակներ՝ այլ երկրի քաղաքացի. ՊՆ նախարար
Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ կա արմատավորված մի վատ ավանդույթ, այսինքն՝ յուրաքանչյուր «պատվախնդիր ծնող» իր համար, իր ընտանիքի համար ամեն ինչ անում է, կաշվից դուրս է գալիս, ամեն ինչ վաճառում է, ամեն խարդախության մեջ մտնում է, որպեսզի արու զավակին ազատի ծառայությունից: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Եղել է ժամանակ, որ այս երևույթը վկայել է սոցիալական որոշակի կարգավիճակի մասին, սակայն, ըստ նախարարի, սա «ամենախայտառակ բանն է», որ կա մեր հասարակության մեջ:
«Վերջին մեկ տարվա ընթացքում հետևողական աշխատանքի արդյունքում հորդորել եմ և կամ իմ որոշմամբ աշխատանքից ազատել եմ ՊՆ համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, որոնք ունեն զավակներ՝ այլ երկրի քաղաքացի:
Իհարկե, անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ չեմ կարող դա տարածել նաև հիվանություն ունեցողների նկամամբ, բայց ամեն դեպքում կասկածի որդը շարունակում է ինձ ներսից կեղեքել և ճնշել, որպեսզի ես նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ: Սա ի գիտություն մեր շատ սիրելի ՊՆ աշխատակիցների, որոնք ունեն զավակներ, որոնք ոչ իրենց կամքով գուցե անառողջ են, առողջությո՛ւն բոլորին, բայց նաև կա որոշակի սեգմենտ, որ, վստահ եմ, իրական հիվանդության հետ ոչ մի աղերս չունի:
Սա հանրային պրոբլեմ է, իմ պրոբլեմը չէ, սա ձեր պրոբլեմն է, ԶԼՄ հարգելի՛ մասնակիցներ և լրատվամիջոցներ: Խնդրում եմ՝ այդ հարցում մեզ օգնեք: Ձեր ուշադրությունը հիմնականում սևեռված է այլ ուղղությամբ: Բայց ես կհորդորեմ, որ սա համարեք ազգային անվտանգության խնդիր և սրա նկատմամբ ունեցե՛ք հետևողականություն: Եվ իմացե՛ք՝ այս հարցում ես ձեր ամենամտերիմ դաշնակիցն եմ, եթե անգամ ամենաընդդիմադիր լրատվամիջոցի մասին է խոսքը: Կարող է ինձ ամեն օր հայհոյեք կամ իմ գործունեությունը վատաբանեք, բայց եթե այս հարցում ինձ համապատասխան ինֆորմացիա կտաք ու կդառնաք իմ դաշնակիցն այս հարցում, իմացե՛ք, որ ես ձեր գործընկերն ու դաշնակիցն եմ, որովհետև ես նման բաներ ուղղակի չեմ կարող հանդուրժել»,- նշել է նա:
Պապիկյանը նաև ընդգծել է՝ եղել են դեպքեր, երբ փոփոխվել է հիվանդությունների ցանկը, և հաջորդ տարիներին կոնկրետ հիվանդությամբ դիմողների թիվը կրճատվել է:
«Երբեմն լինում են դեպքեր, երբ Կառավարության որոշման ցանկում հայտնվում է հիվանդություն, որով բանակ զորակոչվելու ենթակա է: Նախորդ տարվա հետ համեմատում ես, 80 տոկոսով այդ հիվանդությունը հաջորդ տարի պակասում է: Սա ինչի՞ մասին է. առողջացա՞ն, բուժվեցի՞ն միանգամից բոլորը: Իհա՛րկե, դա այն մասին է, որ եղել է սողանցք, որը մենք փակել ենք հետողական աշխատանքի արդյունքում»,- հավելել է Պապիկյանը:
Նմանատիպ հոդվածներ
Առանց Հայաստանի համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող․ Միրզոյան
TRIPP զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ...
Սա կազմակերպված հանցագործություն էր․ «Մոսադի» գործակալները գտնվում են Իրանի փողոցներում․ դեսպան
Բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին Թեհրանի շուկայում՝ ազգային արժույթի տատանումների և Իրանի կառավարության կողմից...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...