«Հայաստան» համահայկական հիմնադրամի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը կսկսի աշխատել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեկ ամիս առաջ պատգամավորների 1/4-ի պահանջով ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված եւ ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Սակայն հանձնաժողովի կազմը չէր հաստատվում, եւ նիստեր չէին հրավիրվում։ Երեկ ԱԺ խոսնակը հաստատել է կազմը։
Հանձնաժողովը կնախագահի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Կազմում են ՔՊ-ականներ Գեւորգ Պապոյանը, Բաբկեն Թունյանը, Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Մանավազյանը, Հովիկ Աղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սերգեյ Բագրատյանը, «Հայաստան»-ից՝ Էլինար Վարդանյանը, Թադեւոս Ավետիսյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը: Հիշեցնենք․ խոսքը պատերազմի օրերին հավաքագրված 52 միլիարդից ավելիի մասին է, որը փոխանցվել է կառավարությանը։
Պատերազմից հետո, այդ թվում` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները քննադատություններ հնչեցրին, թե գումարը ոչ նպատակային է ծախսվել: Նախագահ Արմեն Սարգսյանը, որը նաեւ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, պահանջեց, որ ծախսերի հստակ եւ թափանցիկ հաշվետվություն ներկայացվի, սակայն ձայն բարբառո հանապատի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել: [9de32cbd4...
Եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը. Փաշինյան
Հանդիպումը եղել է ոչ թե խնդիրները թաքցնելու նպատակով, այլ եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը։ Այսօր...
Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցություններն ավարտվել են. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը քիչ առաջ հայտնել է, որ Հայաստանի, ՌԴ, և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպու...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...