Մենք թույլ չենք տա, որ այդ հարաբերությունների վրա ազդեն․ Իրանի նախագահը՝ Ալիևին
«ԻՊ-ն ու սիոնիստական ահաբեկչությունը տարածաշրջանին սպառնացող երկու գործոններն են, որոնց անհրաժեշտ է հակազդել»: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում:
Ինչպես հաղորդում է ԻԻՀ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կարեւոր տարածաշրջանային հարցերն ու երկկողմանի հարաբերությունները:
Ռայիսիի խոսքով՝ երկու երկրներին կապում են «վաղեմի ու խորը հարաբերությունները, եւ մենք թույլ չենք տա, որ այդ հարաբերությունների վրա ազդեն թշնամիները»: Հիշեցնելով Իրանի կողմից «Ադրբեջանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն» ուղղված աջակցության մասին՝ Իրանի նախագահը նշել է. «Մենք թույլ չենք տա անվտանգության բացակայությունն ու օտարերկրյա միջամտությունը տարածաշրջանային երկրների գործերին, եւ փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանի երկրները կարող են լուծել իրենց հարցերը փոխըմբռնման եւ բանակցւթյունների եղանակով: Ոտնձգություններն ու օտարերկրյա միջամտությունը պետք է դադարի: ԻՊ-ն ու սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում երկու սպառնացող գործոններ են, որոնց անհրաժեշտ է հակազդել»:
Նշելով, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը «ցանկանւոմ են քայքայել» Իրանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները՝ Ռայիսին ընդգծել է. «Օտարերկրյա միջամտությունը վրաս է հասցնում տարածաշրջանի երկրներին, եւ մենք պետք է զգոնություն ցուցաբերենք նրանց դավադրությունների նկատմամբ»:
Նա ողջունել է Ադրբեջանի նախագահի հայտարարարությունը երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերություններն ամրապնդելու եւ իրանյան ընկերությունների մասնակցությամբ տրանզիտային երթուղիները զարգացնելու հարցում:
Ալիեւը հայտնել է, որ կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ ձեռքբերված պայմանավորվածություններն իրագործելու եւ դրանք վերահսկելու համար:
Խոսելով իրենց երկրների միջեւ որոշ տարաձայնությունները լուծելու նպատակով երկու երկրների պաշտոնական դեմքերի հետ բանակցությունների մասին՝ Ալիեւը հավաստիացրել է, որ Ադրբեջանը «հակված է սահմանային տարածքների անվտանգության ապահովմանն ու թույլ չի տա որեւէ երկրին խոչընդոտել երկկողմանի հարաբերություններին»: «Մենք լի ենք վճռականությամբ լուծելու տրանզիտի խնդիրն ու ստեղծելու հիմք Ադրբեջանում իրանյան ընկերությունների գործունեության ու ներկայության համար»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ այդ հանդիպումը կդառնա «շրջադարձային» երկու երկրների միջեւ հարաբերությունների նկատմամբ եւ որ իրենք հակված են ապահովել Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային շահեր
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...