Ալյուր, բրինձ, ձեթ ընտրություններից առաջ. ընտրակաշառք թե՞ օգնություն վարդենիսցիներին. hraparak
Վարդենիսի քաղաքապետարանը ընտրությունից առաջ օգնություն է բաժանում՝ ալյուր, բրինձ, ձեթ։ Այս hraparak.am-ին ահազանգեցին Վարդենիսի բնակիչները։ Նրանք լուսանկարել են այն տարածքը, որտեղ հերթ է գոյացել՝ Մշակույթի տան ետնամասը։
Վարդենիսի քաղաքապետ, ՔՊ ցուցակի առաջին համար Արամ Մելքոնյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե ինչ օգնության մասին է խոսքը։ «Ես այս օրերին անընդհատ գյուղերում եմ՝ քարոզարշավի, քաղաքապետարանում շատ քիչ եմ լինում, զանգեք իմ խորհրդականին», - ասաց նա։
Քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Ստեփանյանն էլ չժխտեց, որ օգնություն են բաժանում, բայց միայն արցախցի փախստականներին, որոնք ընտրելու իրավունք չունեն։ «Սնունդ ու հիգիենիկ պարագաներ ենք բաժանում, բայց մենակ արցախցիներին», - ասում է քաղաքապետի խորհրդականը։
Կայքի աղբյուրը պնդում է, որ Արցախից տեղահանվածները միայն «ատմազկա» են։ «Ատմազկի համար տենց են ասում, որ տեղահանված արցախցիներին են տալիս, բայց իրանց ընտրողները բոլորն էլ ստանում են, սովորական ընտրողներին էլ են տալիս։ Սա առաջին դեպքն ա, որ քաղաքապետարանն օգնություն ա բաժանում արցախցիներին։ Բա եթե արցախցիների համար ա մենակ, բա մինչև հիմա ինչո՞ւ չէին անում»:
Վարդենիսում ՏԻՄ ընտրությունը նշանակված է դեկտեմբերի 5-ին։
Նմանատիպ հոդվածներ
Գիշատիչ կենդանի է հայտնվել Ասկերանում
Այսօր կեսօրին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերան քաղաքի «Մայրաբեր»-ի մոտ՝ բնակելի տների հարևանու...
Սյունիքը Հայաստան է, էրդողանը՝ պատերազմ հրահրող. «Le Figaro»-ի փոխտնօրենի գրառումը
Ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողան...
Արդյո՞ք կտեղադրվի այս տարի գլխավոր տոնածառը. պատասխանում են քաղաքապետարանից. ՀԺ
Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ հավանաբար կտեղադրվի: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում...
«Քովիդ-19»-ով վարակվածները կարո՞ղ են վարակվել «օմիկրոն» հիմնամանրէով. պատասխանել են ԱՀԿ-ից
Նախնական տվյալները վկայում են, որ ավելի վաղ «Քովիդ-19»-ով վարակված մարդկանց մոտ կարող է բարձր լինել կորոնովիրուսի նոր՝ «...