Նոր քարոզչական փուչիկներ, նոր տարածքային կորուստներ. Տիգրան Աբրահամյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պաշտպանության նախարար գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ, որում «նախարարը կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը»։
Պարզվում է, որ զինված ուժերում ոչ միայն «լայնամասշտաբ բարեփոխումներ» են տեղի ունեցել, այլ դրանք դեռ շարունակվում են. նույնիսկ դրանց արդյունավետությունն է արդեն չափված։
Շատ զարմանալի է, որ պաշտպանության նոր նախարարը չի շնորհավորել ԳՇ պետին՝ մայիսի 12-ի և նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիան խափանելու, Ադրբեջանին հետ մղելու և ՀՀ սուվերեն տարածքի անվտանգությունը հուսալիորեն ապահովելու համար։ Նոր քարոզչական փուչիկներ, նոր տարածքային կորուստներ»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը մեկնաբանում է, թե ինչու Ստոկհոլմում չի հանդիպել Արարատ Միրզոյանին
Ադրբեջանն, ի պատասխան Հայաստանի սադրանքի, նպատակահարմար չի համարել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկ...
Ինչ է ասել մեծքիթ ադրբեջանցուն ռուսական կողմը. Բորիս Ավագյան
Գնդապետ Բորիս Ավագյանը ֆեյսբուքում գրել է․ «Հարգելի՛ ընկերներ, Երեկվա բանակցությունների ժամանակ մեծքիթ ադրբեջանցուն (Ալի...
Մենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակին
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական առճակատում է հասունանում միգրացիոն ճգնաժամի պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմ...
Բայրամովը կրկին խոսել է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանը Հայաստանից փոխադարձ քայլեր է ակնկալում խաղաղության հասնելու ուղղությամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհո...