ՄԱԿ-ը ողջունել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է նոյեմբերի 26-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Ինչպես նշվում է գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ Գուտերեշն ի գիտություն է ընդունել երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը։
Նա նաև ընդգծել է Ռուսաստանի Դաշնության դերը շփումների և երկխոսության շարունակմանն աջակցելու գործում:
«Գլխավոր քարտուղարը ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով ուղիղ փոխգործակցության վերականգնմամբ և 2021 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններն ամբողջությամբ կատարելու նրանց հանձնառությամբ», – ասված է հայտարարության մեջ:
Գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի տևական խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն երկխոսության միջոցով, և կոչ է արել կողմերին լուծել չկարգավորված հարցերը բոլոր մատչելի ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Ըստ հայտարարության՝ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել նման բոլոր ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական օգնության ցուցաբերման, խաղաղության վերականգնման և ամրապնդման գործում օգնության ցուցաբերման միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել: [9de32cbd4...
Եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը. Փաշինյան
Հանդիպումը եղել է ոչ թե խնդիրները թաքցնելու նպատակով, այլ եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը։ Այսօր...
Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցություններն ավարտվել են. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը քիչ առաջ հայտնել է, որ Հայաստանի, ՌԴ, և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպու...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...