Հայաստանը մտադիր է կրկին երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկել է դեկտեմբերի 31-ից հետո կրկին երկարաձգել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների՝ Հայաստան ներկրման արգելքի գործողության ժամկետը. արգելքը նպաստում է տեղական արտադրությունների հիմնմանը, բացն էլ լրացվում է տարբեր շուկաներից ներկրումներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը:
Գերատեսչությունը քննարկել է, վերլուծություն կատարել, թե արգելքը որքանով է տնտեսապես արդյունավետ, ինչպիսի բարդություններ և հնարավոր դրական արդյունքներ կան դրանից: «Գտնում ենք, որ վերջնական սպառման թուրքական ապրանքների ներկրման արգելքը տրամաբանական է և պետք է շարունակվի: Հետևաբար, էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկել է վերահաստատել այդ քաղաքականությունը, ևս 6 ամսով երկարաձգել արգելքի գործողության ժամկետը»,- ասաց Ասլանյանը՝ հավելելով, որ կրկին կպահպանվի Հայաստանում արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների, միջանկյալ սպառման ապրանքների ներկրումը:
Նախքան արգելքը Հայաստանի տնտեսության մեջ թուրքական ապրանքների մեծ շրջանառություն է եղել՝ տարեկան մոտ 260 մլն դոլարի: Մինչև այս տարվա սեպտեմբեր այն կազմել է ընդամենը 20 մլն դոլար՝ թույլատրելի, արտադրական նյութերի ներկրման արդյունքում: Իսկ կանխատեսումները, թե թուրքական ապրանքների ներկրման արգելքի արդյունքում տնտեսությունը կկանգնի, տեղի չեն ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել: [9de32cbd4...
Եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը. Փաշինյան
Հանդիպումը եղել է ոչ թե խնդիրները թաքցնելու նպատակով, այլ եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը։ Այսօր...
Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցություններն ավարտվել են. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը քիչ առաջ հայտնել է, որ Հայաստանի, ՌԴ, և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպու...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...