Քըլըչը հայտարարել է Երևան այցելելու իր մտադրության մասին
Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Քըլըչը հայտարարել է Երևան այցելելու իր մտադրության մասին՝ ընթացող բանակցությունների շրջանակներում։ Նա այս մասին լրագրողներին ասել է՝ ընդգծելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության քննարկման կարևորությունը։
Նա հատուկ ուշադրություն է դարձրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծին, այն անվանելով ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ։ Թուրք ներկայացուցչի խոսքով՝ միջանցքը կբացի ուղիղ մուտք ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի, այլև ամբողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական հանրապետությունների միջև։
«Հուսով եմ, որ կարճաժամկետ հեռանկարում մենք կկարողանանք բացել այս գիծը և դրանով իսկ նպաստել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Իգդիրի և Կարսի նման տարածաշրջանների տնտեսության զարգացմանը», - հավելել է նա։
Քըլըչը նաև նշել է, որ հայկական կողմը «ջերմորեն է վերաբերվում» նախաձեռնությանը և պատրաստակամություն է հայտնել բացել սահմանը։ Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ մի շարք նախագծեր իրականացնելու համար անհրաժեշտ է լուծել տեխնիկական հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Ինչն է խանգարում Ադրբեջանի հետ բանակցություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հավատում է Ադրբեջանի հետ կայուն խաղաղության հնարավորությանը։ «Եթե չհավատայի...
Նախազգուշացնում եմ՝ հայտնի զորամասի դասակի հրամանատարի փաստաբանն եմ․ Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է. «Հայտնի այրված զորամասից իր հարցազրուցով հայտնի դարձած դասակի հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դու ես ստում, իջի՛ր ամբիոնից, դու այստեղ գտնվելու իրավունք չունես․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին
Պարո՛ն Օհանյան, ես համոզմունք ունեմ, որ Դուք չեք տիրապետում ձեր խմբակցությանը, ձեր խմբակցության կին պատգամավորը դուրս գա...
Էդուարդ Աղաջանյանը հարցաքննության է ներկայացել Հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի...