Զինվորը վրանում ու բաց դիրքում է, իսկ թշնամին տեսնում է, որ նախնադար է ու ճեղքում է սահմանը. Ավետիք Չալաբյան

«Կոտրված անվտանգային համակարգով չենք կարող դիմադրել թշնամուն, պետք է վերականգնել այդ համակարգը». «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Հավելեց, որ սահմանազատումն իրականացնելով առանց խաղաղության պայմանագրի ժամանակավրեպ է և ՀՀ շահին հակասող։
«Սահմանազատման իրականացումը առանց խաղաղության պայմանագրի բերելու է դե ֆակտո Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ խորհրդային Ադրբեջանի սահմաններում և ըստ էության հրաժարում Արցախի հանրապետության անկախության հետագա պայքարից»։

 

Ըստ Չալաբյանի՝ Արցախի հարցի լուծում գոյություն չունի առանց ուժային հավասարակշռության։ Ադրբեջանը փորձելու է օգտվել գործադիրի հերթական սխալներից՝ վերցնի ճանապարհ ու բարձունք, պարտադրի սահմանազատում։

«Եթե ուզում ենք կանխել ընթացքը, դա հանարվոր է միայն ազգային համատարած մոբիլիզացիայի պայմաններում»։

 

Ըստ Չալաբյանի, Կառավարությունը սխալ որոշումներ է ընդունում և առաջնային է պետական բյուջեն տրամադրել պաշտպանությանը

«Մեզ այս պայմաններում առնվազն պետք է մեկ միլիարդանոց պաշտպանական բյուջե։ եթե 800 միլիոնը պետությունը հատկացնի, նախադրյալները բավարարված լինեն, 200 միլիոնը մասնավոր հատվածը կկարողանա ապահովել»։

Հինգ տարվա ընթացքում, ըստ Չալաբյանի, ռազմական ոլորտում, բանակաշինությունում հնարավոր է տեխնիկապես հասնել այն արդյունիք, ինչը Ադրբեջանն ու Թուրքիան ձևավորեցին 15 տարվա ըթնացքում։

 

«Վերջին պատերազմը աղետալի հետևանք է բերում, բանակը բարոյալքված է, լավագույն սպաները հեռանում են բանակից, մարդիկ 30 հոգով գերի են հանձնվում, դիրքը չեն պաշտպանում։ Զինծառայողները ապահովված պետք է լինեն՝ իրենք վրաններում չպետք է ապրեն, բաց դիրքում չպետք է ապրեն, ու պատահական չի, որ այդ հատվածում է սահմանը ճեղքում, որովհետև այդտեղ նախնադար է, հակառակորդը դա տեսնում է»,- ասաց Չալաբյանը։

Քաղաքականություն

Պատահարներ