ՀՀ կառավարությունը՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի կառավարությունը:
«Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի,
· միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,
· հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,
· ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:
Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»:
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք Վեհարանը, բարեվարք քահանա նշանակում. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելը առաջին հերթին հոգեւոր օրակարգ է, մեր Եկեղ...
Եթե ՀԷՑ-ը պետականացվի, Սամվել Կարապետյանին կտրամադրվի փոխհատուցում. Գալյան
Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում: Այս մասին civilnet-ի հետ հա...
Գյումրիի քաղաքապետարանը ներողություն է հայտնել
Գյումրիի քաղաքապետարանից պարզաբանում են տարածել. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտր...
Սևանի ափ գալը ծախս է. ռեստորաններում տեղ ու դադար չկա. Փաշինյան
Հայաստնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամում գրել է. «Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրու...