Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 23-ին, ժամը 01:05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Jeep» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ խոսնակը` զինվորականների մասնակցությամբ վթարի մասին
Ի պատասխան ԶԼՄ հարցումների: Այս մասին տելեգրամի իր ալիքում հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: «ՊՆ հաշվեկշռում գտնվող մե...
Հանգստյան գոտում երեխա է կորել. 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները
Հուլիսի 13-ին, ժամը 13:18-ին ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն...
Խոշոր ավտովթար` Գեղարքունիքի մարզում. տուժածները զինվորականներ են
Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Լրատվականի տ...
Ռուսաստանում կորել է կապն ինքնաթիռի հետ, որում կա 43 ուղևոր
ՌԴ Ամուրի մարզում կորել է կապը Ան-24 ուղևորատար ինքնաթիռի հետ, որում կա 43 ուղևոր (ներառյալ 5 երեխա) և անձնակազմի 6 անդա...