Դուք նույնիսկ սեղանի աղին եք պարտվել. փաստաբանը՝ Ավանեսյանին
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն անդրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խմբային հայց ներկայացնելու հայտարարությանը.:
Վերջինս ֆեյսբուքում գրել է.
«Ողջունում եմ:
Գործընթացի առնչությամբ 4 խորհուրդ եմ ուզում տալ
1․ Կարևորել ապացուցման գործընթացը: Քաղաքացիական դատավարությունում առանցքային տեղ ունեն որակյալ ապացույցները, չշփոթել քրեադատավարական ֆարսի հետ:
2․ Ձեռնպահ մնալ բարդ վարույթի կազմակերպումը Ստյոպա Սաֆարյանին վստահելուց, քանի որ վերջինս 2018 թվից այս կողմ ունի զրպարտության/վիրավորանքի գործերով կատաստրոֆիկ վատ վիճակագրություն /3 դատական ակտով ճանաչվել է զրպարտիչ/:
3․ Մի քիչ «ոտքը կախ գցել»: Լիգայի նոր անդամների հասցեներ կտանք առաջիկա օրերին ներկայացվելիք հայցերով:
4․ Առողջապահության ոլորտը տապալելուց հետո ամեն դեպքում ճիշտ կլինի օգտվել պրոֆեսիոնալ փաստաբանի ծառայություններից, որ չպարտվելու շանսերը մի քիչ ավելանան: Չէ որ Դուք նույնիսկ սեղանի աղին եք պարտվել:
Առողջապահություն տապալել ասեցի, հիշեցի. երեկ Թորոսյան Արսենը էլի անզուսպ գտնվեց, հերթը առաջ ենք տալիս: Նոր հայցդ շնորհավոր, Արսեն»
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք Վեհարանը, բարեվարք քահանա նշանակում. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելը առաջին հերթին հոգեւոր օրակարգ է, մեր Եկեղ...
Եթե ՀԷՑ-ը պետականացվի, Սամվել Կարապետյանին կտրամադրվի փոխհատուցում. Գալյան
Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում: Այս մասին civilnet-ի հետ հա...
Գյումրիի քաղաքապետարանը ներողություն է հայտնել
Գյումրիի քաղաքապետարանից պարզաբանում են տարածել. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտր...
Սևանի ափ գալը ծախս է. ռեստորաններում տեղ ու դադար չկա. Փաշինյան
Հայաստնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամում գրել է. «Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրու...