ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շքերթի մասնակիցների վրաերթի հետևանքով կա 5 զոհ , 40 վիրավոր. մանրամասներ

Երեկ ԱՄՆ Ուիսքոնսին նահանգի Վաուքեշա քաղաքում Սուրբ Ծննդյան շքերթի մասնակիցների վրաերթի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ևս շուրջ չորս տասնյակը մարմնական վնասվածքներ է ստացել։

 

«Այս պահին մենք կարող ենք հաստատել 5 մարդու մահը, ավելի քան 40-ը վիրավորվել են: Սակայն այս թվերը կարող են փոխվել, քանի որ լրացուցիչ տեղեկություններ են հավաքվում», - հաղորդել է տեղի ոստիկանությունը։

Ոստիկանությունը հայտարարել է, որ դեռ պարզ չէ՝ կա՞ արդյոք ահաբեկչության հետ կապ, թե՞ ոչ:

Հայտնի է, որ ձերբակալվել է «հետաքննությանը հետաքրքրող անձ»։ Միաժամանակ, չի նշվում՝ խոսքը մեքենայի վարորդի՞ մասին է, թե՞՝ ոչ։

Քաղաքականություն

Պատահարներ