ՌԴ 3 քաղաքացիներն ինչ նպատակով էին ներխուժել «Բարեկամություն» մետրո կայարանի փակուղի եւ ինչ են արել. Aravot

Ռուսաստանի դաշնության 3 քաղաքացիներ նոյեմբերի 20-ին ներխուժել են «Բարեկամություն» մետրո կայարանի փակուղի եւ ներկել են գնացքի վագոնները: Ինչպես հայտնում են Aravot.am-ի աղբյուրները, այս մասին իրավապահներին հաղորդում է ներկայացրել Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի գնացքային կարգավար Մ. Կ.-ն՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը առավոտյան: 

 

Ինչպես տեղեկացանք՝ միջոցառումների արդյունքում բերման ենթարկված անձինք բնակվում են Մոսկվայում: Դ. Դուդնիկինը, Մ. Կաշինինը եւ Ի. Ներոնովինը բերման են ենթարկվել՝ պետական գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով: Ոստիկանությունում նրանք տվել են ինքնախոստովանական բացատրություն: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ ​ 

Քաղաքականություն

Պատահարներ