Ես էդ սպանության հետ կապ չունեմ․ Հայկ Սարգսյանը՝ Քանաքեռցի Տույի սպանության մասին
Ես էդ սպանության հետ կապ չունեմ։ Դեպքը տեղի է ունեցել ամսի 11-ին, իսկ ես ամսի 10-ին՝ առավոտյան, արդեն եղել եմ Կազանում։ Այս մասին քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկումներին, որ խոսակցություններ կան, որ ինքը՝ Սարգսյանը, եղել է սպանության վայրում, փոխանցում է Hraparak.am-ը։
«Ես դեպքի մասնակիցներից որևէ մեկին չեմ ճանաչում եւ կրկնում եմ, որ ամսի 10-ին երկիրը լքել եմ»,- ասել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ Սարգսյանը, որը հանրությանը ավելի շատ հայտնի է «Շիշ բռնող» մականվամբ, Քանաքեռցի Տույի սպանության օրը եղել է հայտնի տան մոտակայքում։ Այդ հրապարակումներից հետո Սարգսյանը այնքան էր վախեցել, որ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր իր անձնագրի երկրից դուրս ու ներս անելու հատվածը, որտեղ կան նոյեմբերի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանից ելքի կնիքը եւ ՌԴ «Շերեմենտեվո» օդանավակայանի մուտքի կնիքը: Երեւում է նաեւ նոյեմբերի 16-ին միայն «Զվարթնոց» օդանավակայանի մուտքի կնիքը, եւ անհասկանալի է, թե որտեղից է պատգամավորը վերադարձել Հայաստան: Հայկ Սարգսյանի անձնագրում չկա ՌԴ որեւէ օդանավակայանից դուրս գալու մասը հավաստող ելքային կնիքը՝ այդ նույն ամսաթվով։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։