Զինվորներին արգելված է նկարահանել իրենց ծառայության դրվագներն ու տարածել համացանցում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Հայ-ադրբեջանական վերջին օրերի բախումներից ադրբեջանական կողմը տարբեր տելեգրամյան ալիքներով տեսանյութեր է տարածում, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները հայ զինվորներին գերի վերցնում, ծեծում, նվաստացնում։ Ու դրանից տպավորություն է ստեղծվում, թե մերոնք խեղճ են, կռվել չգիտեն, արագ հանձնվում են, չեն պաշտպանում իրենք իրենց ու իրենց վստահված դիրքերը։ Իհարկե, նման ամոթալի տեսարաններ էլ են լինում, և պետք է հասկանալ, թե ինչու են մեր զինվորները հայտնվել նման իրավիճակում, բայց մերոնք նաև հերոսական մարտեր են մղել՝ ոչնչացնելով թշնամուն, որը, սակայն, մեր կողմից չի տեսանկարահանվում եւ չի տարածվում։
Մեզ պատմեցին, որ հայկական բանակի զինվորներին արգելված է նկարահանել իրենց ծառայության դրվագներն ու տարածել համացանցում։ Խոսքը մարտական գործողությունների ժամանակ մեր զինվորների մասնակցությամբ հերոսական դրվագների մասին է։ Մինչդեռ ադրբեջանցիներն իրենց արածը, անգամ չարածը կարողանում են նկարել, տարածել, հոգեբանական գրոհ իրականացնել և հաղթում են տեղեկատվական պատերազմում։ Մերոնք անգամ օրենք ընդունեցին սահմանին լրագրողական աշխատանքն արգելելու մասին՝ չհասկանալով, որ դա նշանակում է պարտվել տեղեկատվական պատերազմում և թշնամուն զիջել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Երևանի բնակիչները կտեսնեն «Ռուսկիյե Վիտյազի» ավիացիոն պիլոտաժային խմբի ցուցադրական թռիչքը
Երեւանցիները բացառիկ հնարավորություն ունեն տեսնելու «Ռուսկիյե Վիտյազի» ավիացիոն պիլոտաժային խմբի ցուցադրական թռիչքը։Միջո...
Իջևանի բուժկենտրոնի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել. նա անվճար վիրահատել է սահմանամերձ մի քանի գյուղերի բնակիչներին. Aravot
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանի դատավարությունը: Գ...
Ադրբեջանի ՊՆ–ն բանակից հեռացրել է նոյեմբերի 16–ին հայ–ադրբեջանական սահմանին ռազմական գործողության վերաբերյալ ոչ պաշտոնական լուսանկարներ ու տեսանյութեր տարածող զինծառայողներին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ԶՈւ ղեկավար կազմի մասնակցությամբ ծառայողական խորհրդակցություն է անց...
Նախարարություններից մեկում վերջերս մի ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել. գաղտնալսել են ու հարցաքննել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, սեփական ստվերից էլ է սկսել վախենալ, նա ոչ միայն միլիոնա...