Հասարակություն

«Անպարտելի զորավարը պետք է արդարացվի»․ Մանվել Գրիգորյանի դատական գործը շարունակվում է. NEWS

«Անպարտելի զորավարը պետք է արդարացվի»․ Մանվել Գրիգորյանի դատական գործը շարունակվում է. NEWS
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի գործով դատական գործը շարունակվում է քննվել, քանի որ պաշտպանական կողմը պնդում է, որ քրեական հետապնդումը…

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի գործով դատական գործը շարունակվում է քննվել, քանի որ պաշտպանական կողմը պնդում է, որ քրեական հետապնդումը չպետք է դադարեցվի մահվան հիմքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Իրավակիրառ պրակտիկան ունի նման օրինակներ, օրենքը նախատեսում է այս հնարավորությունը։ Պետք է կայացվի արդարացման դատական ակտ։ Բոլոր տարաբնույթ քրեադատավարական գործողությունները, որոնք օրենքով նախատեսված չեն, սակայն Մանվել Գրիգորյանի գործով տեղի են ունեցել, ֆորմալ առումով շարունակվում են։ Մենք ուզում ենք, որ պատմության մեջ լինի այնպիսի դատական ակտ, որը հարիր կլինի մեր ժողովրդին։ Ամենահեշտ բանը կլիներ, եթե գործը կարճվեր, քրեական հետապնդումը դադարեցվեր, քանի որ անձը մահացել է, բայց մեզ է պետք է, որ գլխավոր զրպատողը, որն ունի Հայաստանը հանձնելու նպատակ հասկանա, որ իր սուտը չմնաց պատմության մեջ»,- նշեց նա։

Հարցին, թե ինչ փոխհատուցում է ենթադրվում, եթե Մանվել Գրիգորյանն արդարացվի, փաստաբան Մկրտչյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի իրավահաջորդներին որևէ փոխհատուցում պետք չէ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ հոդվածներ

Իջևանի բուժկենտրոնի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել. նա անվճար վիրահատել է սահմանամերձ մի քանի գյուղերի բնակիչներին. Aravot

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանի դատավարությունը: Գ...

Ադրբեջանի ՊՆ–ն բանակից հեռացրել է նոյեմբերի 16–ին հայ–ադրբեջանական սահմանին ռազմական գործողության վերաբերյալ ոչ պաշտոնական լուսանկարներ ու տեսանյութեր տարածող զինծառայողներին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ԶՈւ ղեկավար կազմի մասնակցությամբ ծառայողական խորհրդակցություն է անց...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250