Ուկրաինայի ՊՆ ղեկավարը կոչ է արել Պենտագոնին կանխել Ռուսաստանի հնարավոր «էսկալացիան»
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Պենտագոն կատարած այցի ժամանակ գլոբալ միասնության կոչ է արել՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նոր «էսկալացիան» կանխելու համար։
Ռեզնիկովը Պենտագոնում հանդիպել է Օսթինի հետ եւ նախազգուշացրել «ռուսական ցանկացած ռազմական գործողության» հետեւանքների մասին։ «Այդ հնարավոր էսկալացիան, անկասկած, աղետալի հետեւանքներ կունենա ողջ Եվրոպայի համար»,- ասել է Ռեզնիկովը՝ Պենտագոնի իր ելույթների մի մասի սղագրության համաձայն։ «Արդյոք դա տեղի կունենա` մեծապես կախված է քաղաքակիրթ աշխարհի միասնությունից եւ ագրեսիան դադարեցնելու վճռականությունից»:
Օսթինը Ռեզնիկովին ասել է, որ Պենտագոնն «ուշադրությամբ վերահսկում է Ռուսաստանի տեղաշարժերն Ուկրաինայի սահմաններում»։ «Եվ մենք հստակ հայտնել ենք մեր մտահոգությունները Ռուսաստանի ապակայունացնող գործունեության եւ ավելի մեծ թափանցիկության մեր ձգտման վերաբերյալ»,- ասել է Օսթինը:
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը անզգայացման տակ կգտնվի. լիազորությունները կփոխանցի փոխնախագահին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ կենթարկվի կոլոնոսկոպիայի հետազոտության, և անզգայացման տակ գտնվելու ժամանակ նախագահական լիա...
Փաստաթուղթը, որ դրված էր սեղանին, ես պատրաստ էի ստորագրել. Փաշինյան
«Ոչ ավելի խորացել են, ոչ էլ ավելի չեն խորացել». Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Հայաստանը բախվում է լուրջ մարտահրավերների, որոնք սպառնում են երկրի անվտանգությանը. Փաշինյան
Ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք ընդունում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է...
«Շատ վտանգավոր ճանապարհ է... այդ փորձերը պետք է կասեցվեն». Լավրովիը` ԵԱՀԿ երկրների մասին
ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև վստահության ճգնաժամը խորանում է: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգե...