ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվի Ռուս Ուղղափառ եկեղեցում պատարագի ժամանակ աղոթում են «հաղթանակած Հեյդարովիչի» համար

Այսօր թելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել է տեսանյութ, որում Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգևորականը եկեղեցական ծառայություն անցկացնելիս մատուցում է գոհաբանական աղոթք՝ որում հիշատակում է նաև Ադրբեջանի նախագահ, ինչպես հոգևորականն է նշում, «հաղթանակած գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Հեյդարովիչ» Ալիևին:  

 

Տեսակադրերը տարածվել են ինչպես թելեգրամի հայկական, այնպես էլ ռուսական տիրույթում: Ըստ հրապարակումների՝ աղմկահարույց տեսակադրերն արվել են Բաքվի Ռուս Ուղղափառ եկեղեցում:

 

Armenian Military Portal թելեգրամյան ալիքին տված մեկնաբանությունում Ռուս ուղղափառ եկեղեցու վարդապետ Դիմիտրի Կասպարովը հայտնել է, թե Բաքվի Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականների գործողությունները հակասում են ՌՈւԵ-ի ընդհանուր ընդունված գործելակերպին:

 

«Նման դեպքերում ընդունված է չեզոք դիրքորոշում պահպանել, քանի որ ուղղափառ քրիստոնյաներ կան թե՛ Հայաստանում, թե՛ Բաքվում»,- ասել է նա:

 

Կասպարովը նաև նշել է, թե կարծում է, որ «Բաքվի թեմի կարծիքն ու գործողությունները պետք է տարանջատվեն Ռուս Ուղղափառ եկեղեցու դիրքորոշումից»:

Քաղաքականություն