«Ես հայ ժողովրդի կողքին եմ, Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը». ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը հորդորել է Ադրբեջանին հարգել Հայաստանի ինքնիշխանությունը։
«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, որը հերթական անգամ ենթարկվել է չհրահրված հարձակման: Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը: Դատապարտում եմ ագրեսիայի այս վերջին գործողությունն ու հորդորում այդ երկրի կառավարությանը հավատարիմ մնալ անցյալ տարվա խաղաղության համաձայնագրին», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Ծավալված մարտերի հետևանքով հայկական կողմն, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը անզգայացման տակ կգտնվի. լիազորությունները կփոխանցի փոխնախագահին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ կենթարկվի կոլոնոսկոպիայի հետազոտության, և անզգայացման տակ գտնվելու ժամանակ նախագահական լիա...
Փաստաթուղթը, որ դրված էր սեղանին, ես պատրաստ էի ստորագրել. Փաշինյան
«Ոչ ավելի խորացել են, ոչ էլ ավելի չեն խորացել». Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Հայաստանը բախվում է լուրջ մարտահրավերների, որոնք սպառնում են երկրի անվտանգությանը. Փաշինյան
Ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք ընդունում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է...
«Շատ վտանգավոր ճանապարհ է... այդ փորձերը պետք է կասեցվեն». Լավրովիը` ԵԱՀԿ երկրների մասին
ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև վստահության ճգնաժամը խորանում է: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգե...