Քաղաքականություն

ԱՄՆ ոստիկանությունն ու Գյուլենի կողմնակիցները չեն հաստատում նրա թունավորման մասին տեղեկատվությունը

ԱՄՆ ոստիկանությունն ու Գյուլենի կողմնակիցները չեն հաստատում նրա թունավորման մասին տեղեկատվությունը

Իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները հերքում են ԱՄՆ-ում նրա թունավորման մասին տեղեկատվությունը: Այս մասին գրում է Kommersant-ը:

 

Ամերիկյան ոստիկանությունը այս առնչությամբ հայտնել է, որ քարոզչի մահվան մասին տվյալներ չունի։ Փենսիլվանիայի հանգստի կենտրոնի ղեկավարությունը, որտեղ ապրում է քարոզիչը, կեղծ է անվանել վերջինիս մահվան մասին տեղեկությունը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Գյուլենի ենթադրյալ մահվան մասին նախօրեին հայտնել է ընդդիմադիր թուրքական Oda TV պորտալը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ քարոզչի հետ միասին մահացել է իր շրջապատից ևս մի տղամարդ։ Նրանց ենթադրյալ մահվան մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Ենթադրվում է, որ Գյուլենի FETO կազմակերպության աշխատակիցներին հրահանգված է չշփվել մամուլի հետ։

 

Թուրքիայում քարոզիչը մեղադրվում է 2016 թվականին հեղաշրջման փորձի մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից