ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեկ Ռուսաստանի ՊՆ-ն հանդես է եկել առաջարկություններով, որոնք մեզ համար ընդունելի են․ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ Ռուսաստանը երեք առաջարկ է հնչեցրել:

«Երեքն էլ մեզ համար ընդունելի են եղել ու շարունակում են ընդունելի մնալ: Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, ու ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են», - ասաց Փաշինյանը:

Նա Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ռուս գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասները ու փորձեն իրագործել ՌԴ արած առաջարկների հիման վրա:

Քաղաքականություն