Փաշինյանը կրկին ձեզ մատերի վրա ֆռացրեց՝ շեղելով այն փաստից, որ ռազմավարական նշանակության դիրքեր է հանձնել. Վրթանեսյան
Տիկնայք և պարոնայք, եթե դուք հիմա քննարկում եք գերի հանձնվել-չհանձնվելու հարցերը, ապա շնորհավորում եմ. Փաշինյանը կրկին ձեզ մատերի վրա ֆռացրեց՝ շեղելով այն փաստից, որ հերթական անգամ ռազմավարական նշանակության դիրքեր է հանձնել ադրբեջանցիներին։
Ադրբեջանցիներն, ըստ էության, 2020 թվականի նոյեմբերից սկսած՝ հետևողական ու նպատակաուղղված ձևով մի քանի տեղից կտրում են Սյունիքը Հայաստանից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Այս անգամ, օրինակ՝ պլացդարմ են զբաղեցրել, որով կարող են ինչ-որ հարմար պահի դուրս գալ հիմնական ճանապարհի վրա՝ Սիսիանի խաչմերուկի հատվածում, և դրանով կտրել Սյունիքը (ու նշանակում է՝ նաև Արցախը) ՀՀ-ի մնացած մասից։
Ընդ որում հարձակումների համար այդ խոցելի տեղերի մասին, ադրբեջանցիների այս «խեղդող ծավալման» քաղաքականության մասին բազմիցս զգուշացվել է դեռևս անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերից, զգուշացվել է 2021-ի մայիսից առաջ և առավել շատ՝ մայիսից հետո։
Ոչ մի պաշտոնյա, ոչ մի իշխանական քարոզիչ չի կարող պնդել, որ կատարվածն անսպասելի էր։
Կրկնում եմ. 3–4 օր առաջ թշնամին հնարավորություն է ստացել Սյունիքը ևս մեկ տեղից կտրելու և Նախիջևան դուրս գալու։ Ստացել է շնորհիվ Իլհամ Ալիևի կամակատարի, որը տիրացել է ՀՀ-ում իշխանությանը։
Սա է №1 թեման, որը հիմա պետք է քննարկվի և բացատրվի բոլոր նրանց, ովքեր դա անկեղծ չեն հասկանում»,- գրել է Վրթանեսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...