Տարոնի մարմինն այժմ տեղափոխում են հայրենի Ոսկեվան գյուղն, նա երկու բեկորային վնասում է ստացել. լրագրողը մանրամասներ է հայտնում
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Տարոն Սահակյանը չի խոշտանգվել, նա իմ սանիկն է, համագյուղացին է, իմ եղբոր աներձագի տղան։ Ես եմ եղել իր կնքահայրը, երբ մեկնում էր Երուսաղեմ՝ հոգևոր դպրոցում սովորելու։ Իմ տանը պատվավոր տեղում Երուսաղեմից Տարոնի բերած, նվեր մոմերն են դրված։ Դրանից հետո Տարոնը աշխատել է ոստիկանությունում, այնուհետև՝ դարձել զինվորական սպա։ 31-ամյա ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մարմինն այժմ տեղափոխում են հայրենի Ոսկեվան գյուղ։ Տարոնի հայրը՝ 1990-ականների մարտերի ակտիվ մասնակից, պահեստազորի մայոր Ջիվան Սահակյանը, քիչ առաջ ինձ հայտնեց, որ Տարոնի մարմինը խոշտանգված չի եղել, նա մարմնի վրա երկու հատ բեկորային վնասում կա։ Գնդապետ Զեյնալյանը հայտնել է Ջիվան Սահակյանին, որ Տարոնը աչքի է ընկել իր խիզախությամբ։ Տարոն Սահակյանի զոհվելու հանգամանքները պարզ չեն»։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաթուղթը, որ դրված էր սեղանին, ես պատրաստ էի ստորագրել. Փաշինյան
«Ոչ ավելի խորացել են, ոչ էլ ավելի չեն խորացել». Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Բայդենը անզգայացման տակ կգտնվի. լիազորությունները կփոխանցի փոխնախագահին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ կենթարկվի կոլոնոսկոպիայի հետազոտության, և անզգայացման տակ գտնվելու ժամանակ նախագահական լիա...
Հայաստանը բախվում է լուրջ մարտահրավերների, որոնք սպառնում են երկրի անվտանգությանը. Փաշինյան
Ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք ընդունում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է...
«Շատ վտանգավոր ճանապարհ է... այդ փորձերը պետք է կասեցվեն». Լավրովիը` ԵԱՀԿ երկրների մասին
ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև վստահության ճգնաժամը խորանում է: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգե...