Միրզոյանը և Զասը քննարկել են ՀԱՊԿ-ի շրջանակում հնարավոր քայլերը
Հ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր սադրիչ գործողություններով խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը և իրավիճակի դեէսկալացիային ուղղված Հայաստանի ջանքերը:
«Զրուցակիցները քննարկել են ՀՀ արևելյան սահմանագոտում ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ում գործող մեխանիզմների ու գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի` սահմանված կարգով դիտարկումը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցություններն ավարտվել են. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը քիչ առաջ հայտնել է, որ Հայաստանի, ՌԴ, և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպու...