Պատերազմի հետևանքով անհայտ կորած է համարվում 222 զինծառայող, իսկ գերիների թիվը 40 է. նախարար
ՀՀ քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ, Ազգային ժողովում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Անհայտ կորած է համարվում 222 զինածառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 40 մարդ, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ», - նշեց Մկրտչյանը։
Նախարարի խոսքով` այս ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել 114 զինծառայող և քաղաքացիական անձ։
Նա նշեց, որ վիրավորում է ստացել ու ստացիոնար բուժում է ստացել 7888 անձ, հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա․ լարված իրավիճակ սահմանին
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ինչպես արդեն հա...
Այս պահին մորգում եմ, դիակը խոշտանգված չէ, գերի էլ չի ընկել. Տարոնի եղբայրը մանրամասնում է
Նոյեմբերի 14-16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերին մասնակցած և զոհված ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի ե...
Նիկոլ Փաշինյանն երեկ սարսափելի մի բացահայտում արեց, որին սակայն հանրությունը կարծես ուշադրություն չդարձրեց․ քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն երեկ սարսափելի մի բացահայտում արեց, որի...
«Դուց» զորամասի զինծառայողները հարազատներին ասել են, թե արդեն նոյեմբերի 15-ին շրջափակման մեջ էին․ Azatutyun
Հայաստանի արևելյան սահմանագոտում օրեր առաջ գերեվարված զինծառայողները Վանաձորի «Դուց» անունով հայտնի զորամասից են։ Հարազա...