Իրավապահ համակարգը «թափ տալու» գործընթաց կսկսվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սպանվել էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Հակոբյանը:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ դեպքից հետո Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը որոշում է կայացրել այն մասին, որ քրեական գործը պետք է քննի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների վարչությունը, եւ այն պետք լինի իր հսկողության ներքո:
Տեղեկացանք, որ դեպքից հետո իրավապահ համակարգում անդրադարձ է եղել մայրաքաղաքում վերջին ամիսներին աղմակահարույց սպանություններին, որոնց մասով դեռեւս իրավապահները փնտրում են սպանությունները կատարողներին:
Ասել է թե՝ չի բացառվում երեկ կատարված եւ, առհասարակ, վերջին ամիսներին կատարված աղմակահարույց սպանություններից հետո իրավապահ համակարգը «թափ տալու» գործընթաց սկսվի, քանի որ բացահայտումների ցուցանիշները գոհացուցիչ չեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ձյան առատ տեղումներ են սպասվում
ՈՒշադրություն Նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված, հ...
Հայտնի են «Տաշիր պիցցա»-ում թունավորումների պատճառները
ՍԱՏՄ-ն տեղեկացնում է՝ պատրաստ են «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից լաբորատոր հետազոտության արդյունքնե...
Ուկրանացի գնդապետը Ռուսաստանին է վաճառել թուրքական Bayraktar TB2 անօդաչուների տեխնոլոգիական գաղտնիքները
Ուկրանացի գնդապետը Ռուսաստանին է վաճառել թուրքական Bayraktar TB2 տեսակի անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիական գաղտնիքները...
Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել հանրապետության տարբեր վայրերից
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսան...